Google հաշիվ մտնելու ամենապարզ և ամենաանվտանգ եղանակը
Անցաբառերը գաղտնաբառերի ավելի պարզ և ավելի անվտանգ այլընտրանք են։ Անցաբառերը թույլ են տալիս մուտք գործել ձեր մատնահետքի, դիմաճանաչման կամ էկրանի ապակողպման միջոցով։
-
Պարզ
Անցաբառերը թույլ են տալիս հարմար և պարզ ձևով մուտք գործել ձեր Google հաշիվ՝ օգտագործելով ձեր սարքի կողպման եղանակը, օրինակ՝ մատնահետքը, դիմաճանաչումը, PIN կոդը կամ նախշը։
-
Ապահով
Անցաբառերը պաշտպանության ամենահուսալի միջոցն են։ Անցաբառերը երբեք հնարավոր չէ կռահել կամ նորից օգտագործել, և դրանք օգնում են պաշտպանել ձեր անձնական տեղեկությունները հարձակվողներից։
-
Անձնական
Ձեր կենսաչափական տվյալները, օրինակ՝ մատնահետքը կամ դեմքի սկանավորման ֆայլը, պահվում են ձեր անձնական սարքում և երբեք չեն փոխանցվում Google-ին։
Կատարեք մի քանի պարզ քայլ
Մուտք գործեք ձեր Google հաշիվ, անցաբառ կարգավորեք սարքում և վայելեք հուսալի պաշտպանության առավելությունները։